Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 84 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ, 22 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված են երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մուտքն ունի 2 վերելակ և բակում կա խաղահրապարակ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։