Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և հարմարավետ ստուդիո բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բրյուսով փողոցում՝ 3 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները կահավորված են և ապահովված է տեխնիկայով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Շենքի բակում բացօթյա ավտոկայանատեղ, պահակատուն, բակը փակվում է դարպասներով: Մուտքում առաջին հարկում բնակիչ չկա, տարածքը օգտագործվում է միայն մուտքի բնակիչների կողմից: Մուտքում բացի մեր բնակարանից կա նաև մեկ բնակարան` 2-րդ հարկում: Բնակարանը վաճառվում է կահույքի հետ միասին: Գինը վերջնական է: