Ձորափ փողոցում՝ "Նաիրի" բժշկական կենտրոնի հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց կապիտալ վերանորոգված լուսավոր բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 3 հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 121 ք.մ.։ Բնակարանն ունի 2 կողմից բաց պատշգամբներ` Հրազդանի կիրճի և քաղաքի հիասքանչ տեսարաններով: Ապահովված է բոլոր հարմարություններով, սենյակները նորաոճ և հարմարավետ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Միացված է կենտրոնացված ջեռուցման համակարգին, տեղադրված են օդորակիչներ, պանորամային պատուհաններ: Հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Լոգասենյակները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով, կա ջակուզի և լոգախցիկ: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ: Շենքն ապահովված է անվտանգության համակարգով և բարձրորակ վերելակներով: Վաճառվում է ամբողջ գույքով և ավտոտնակի հետ միասին` 26 քմ մակերեսով: