Պարոնյան - Պռոշյան խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց արևկող ընդարձակ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի մոնոլիտ շենքի 2-րդ հարկում: Բնակարանը վերանորոգման ընթացքի մեջ է: Տեղադրված են եվրո պատուհաններ: Հատակը երեսպատված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետները և տրանսպորտի կանգառները: