Կոդ ID-26879 Մովսես Խորենացու փողոցում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր կապիտալ եվրովերանորոգված բնակարան ընդհանուր` 74 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կահավորված է որակյալ գույքով, ապահովված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և ապահովված է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքն ունի անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութներն ու ժամանցի վայրերը: