Երվանդ Քոչար փողոցում վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 92 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի շենքի 10-րդ հարկում: Բնակարանը բարվոք վիճակում է, ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով: Տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը երեսպատված է մանրահատակով և լամինատով: Խոհանոցը սալիկապատված է, հագեցած է կահույքով: Լոգասենյակը սալիկապատված է և ապահովված է սանտեխնիկայով: Պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Բակում կա խաղահրապարակ, հարևանությամբ են, զբոսայգին, բազում խանութներ, բանկեր և մետրոյի կայարան: