Վաճառվում է 3 սենյականոց՝ 84 քմ մակերեսով նորաոճ լուծումներով վերանորոգված բնակարան Վերին Անտառային փողոցում՝ 4 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանն ապահովված է բոլոր հարմարություններով, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սենյակները լուսավոր են՝ հարմարավետ կահավորված, համալրված են տեխնիկայով: Հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով՝ տաքացվող է: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանը ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում են վերելակներ, ունի անվտագության համակարգ: Բակը խնամված է: Գնի մեջ ներառված է կահույքը և տեխնիկան: