Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր ընդարձակ` 182 քմ մակերեսով և 3 բաց պատշգամբով բնակարան, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ, նորակառույց 22 հարկանի բարձրահարկ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը դիզայներական կապիտալ նորոգված է, բոլոր սենյակները կահավորված են, հագեցած են բարձրորակ արտադրության տեխնիկայով: Տեղադրված է երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ պրեսգրանիտով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Ունի եռակողմ տեռասա, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով, բակում կա խաղահրապարակ։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի: Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: