Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ ու լուսավոր մոդեռն նորոգված բնակարան <<Կասկադ Հիլզ>> բնակելի թաղամասում, որն ունի 147 քմ մակերես և գտնվում է 6 հարկանի մոնոլիտ շենքի 6-րդ հարկում, Վերին Անտառային փողոցում: Բնակարանն ունի բարձրորակ նորոգում, քիչ է բնակեցվել, ապահովված է անհրաժեշտ հարմարավետությամբ, կահավորված է թանկարժեք կահավորանքով և համալրված է վերջին սերնդի կենցաղային տեխնիկայով: Բնակարանն ապահովված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգերով, բոլոր սենյակներում առկա են օդորակիչներ: Հատակը ծածկված է սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ և ջակուզի։ Բոլոր սենյակները նրբաճաշակ կահավորված են: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքում գործում է բարձրորակ վերելակ: Թաղամասն ապահովված է բարձրակարգ պայմաններով, մշտապես խնամվում է, ունի շուրջօրյա անվտանգության և տեսահսկման համակարգեր, բացօթյա լողավազան` ջակուզիով, մարզասրահ, խաղահրապարակ, հանդիսությունների սրահ, բացօթյա և ստորգետնյա ավտոկայանատեղի: Հնարավոր է ձեռք բերել կայանատեղի ստորգետնյա հատվածում` հավելավճարով: Ոտքով կենտրոն և ժամանցի վայրեր կարելի է հասնել 10 րոպեյում: Վաճառվում է ամբողջ (թանկարժեք) գույքով: