Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկի մոտ, վաճառվում է 3 սենյականոց 105 քմ մակերեսով ընդարձակ բնակարան, որը գտնվում է 10 հարկանի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը բարվոք վիճակում է, սենյակները լուսավոր են, հատակը ծածկված է մանրահատակով, ունի փակ տնտեսական պատշգամբ: Առկա է 2 առանձին սանհանգույց, որոնք ապահովված են սանտեխնիկայով: Շենքում գործում է անխափան վերելակ: Գտնվում է լավ դիրքում, մոտակայքում կա դպրոց, տարատեսակ խանութներ, ժամանցի վայրեր և տրանսպորտի կանգառներ: