Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 85 քմ մակերեսով, որը գտնվում է Քաջազնունու փողոցում, 9 հարկանի շենքի 1-ին հարկում։ Բնակարանն ունի հին նորոգում, ունի վերանորոգման կարիք, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով, սանհանգույցներն ապահովված է սանտեխնիկայով։ Առկա է նկուղ` 10 քմ մակերեսով։ Մոտակայքում կան բանկեր, դպրոցներ, խանութներ, այգիներ, սրճարաններ և ժամանցի վայրեր։ Կարող է օգտագործվել որպես գրասենյակ։