Վաճառվում է 3 սենյականոց որակյալ վերանորոգումով բնակարան՝ 50 քմ մակերեսով, որը գտնվում է Ե. Քոչար փողոցում` 9 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը նորոգումից հետո չի բնակեցվել: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով, ննջասենյակները` որակյալ լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Խոհանոցը ժամանակակից ոճով կահավորված է, համալրված նոր տեխնիկայով: Լոգասենյակը սալիկապատված է իսպանական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Շենքում վերելակը փոխվել է: Հարևանությամբ կան բազում խանութներ, խաղահրապարակ, դպրոց և տրանսպորտի կանգառներ: