Պարոնյան փողոցում` Դվին հյուրանոցի հարևանությամբ, վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան` 131.1 քմ մակերեսով, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում: Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում, պատերի վերջնական բաժանումներն արված չեն, այդ իսկ պատճառով կարող է լինել 3 կամ 4 սենյականոց բնակարան: Նախատեսված են վիտրաժային պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ: Ունի 2 բացօթյա պատշգամբ, գեղեցիկ տեսարաններով: Շենքի առաջին 2 հարկերը լինելու են կոմերցիոն տարածքներ: Շենքը շահագործման կհանձնվի 2022 թվ. փետրվարին: Առկա է նաև ստորգետնյա կայանատեղի (25 քմ)` հավելավճարով: