Վաճառվում է 3 սենյականոց դուպլեքս բնակարան՝ ընդհանուր 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Քաջազնունու փողոցում` 5 հարկանի քարե շենքի 5-րդ և 6-րդ հարկերում: Բնակարանը լուսավոր է, գեղեցիկ վերանորոգված, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը սալիկապատ է, հագեցած սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Ունի առանձին լոգասենյակ և սանհանգույց: Բնակարանը կահավորված է, ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։