Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Չարենց փողոցում` Երևանի պետական համալսարանի հարևանությամբ` 5 հարկանի քարե` Ստալինյան նախագծի շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 2 օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով և մանրահատակով։ Տեղադրված է վերջին սերնդի ջեռուցման կաթսա: Սանհանգույցը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` դեպի փողոց բացվող: Շենքն ունի բետոնե ծածկեր և գտնվում է առաջին գծի վրա: Բնակարանը վաճառվում է ներկառուցված կահույքի հետ միասին: