Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 115 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա Մոլի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, ունի շատ նրբաճաշակ դիզայն և կահավորանք։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված և հագեցած են բարձրորակ տեխնիկայով։ Բաց պատշգամբից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարան: Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: