Վաճառվում է պրեմիում դասի բնակարան Երևանի գեղատեսիլ թաղամասերից մեկում՝ Վերին Անտառայինում: Գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը 144 ք.մ է: Իրականացված է մոդեռն նորոգում: Ունի ընդարձակ հյուրասենյակ՝ կից տերրասայով, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ, 2 ննջասենյակ, որոնցից մեկն իր առանձին սանհանգույցով, և 1 ընդհանուր սանհանգույց: Սանտեխնիկան ամբողջությամբ իտալական և գերմանական հայտնի ապրանքանիշների արտադրանք է, իսկ օրիգինալ լվացարանները հատուկ նախագծվել և պատրաստվել են այս բնակարանի համար: Ջեռուցումն իրականացվում է իտալական արտադրության կաթսայի միջոցով: Հատակը պատված է բնական փայտով: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի ՝ հավելավճարով: Այս բնակարանի գեղեցիկ ինտերիերը և նրբաճաշակ դիզայներական լուծումները չեն վրիպի ձեր աչքերից: