Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 82 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Զ. Անդրանիկի փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և լոգասենյակը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, դպրոց, մանկապարտեզ։