Գ. Մահարի փողոցում` (Վարդաշենում), վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց ստուդիո ոճի բնակարան։ Այն գտնվում է 2 հարկանի շենքի 1-ին հարկում և զբաղեցնում է 80 քմ։ Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում: Ապահովված է մշտական տաք և սառը ջրով, տեղադրված է ջրատաքացուցիչ։ Պատուհանները փոխված են, հատակը ծածկված է լամինատով և սալիկով, դրսի դուռը երկաթյա է։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Շենքի դիմաց կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար և ունի առանձին մուտք կառուցելու հնարավորություն: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ։