Երեք սենյակների բաժանված բնակարանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնից դեպի Էրեբունու զանգված տանող ճանապարհին՝ «Ուրարտու» խանութի դիմացի ինը հարկանի շենքում։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Ապահովված է 24–ժամյա ջրամատակարարմամբ, գազամատակարարմամբ։ Հոսանքի լարերն ու ջրի խողովակները փոխված են։ Վաճառվում է քարե ավտոտնակով։ Մոտակայքում է թիվ 73 մանկապարտեզը։