Վաճառվում է 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան՝ 68 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ 11 հարկանի պանելային նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ամբողջությամբ սալիկապատված է։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը կահավորված է, առկա է տեխնիկա, միջանցքում ունի ներկառուցված պահարաններ և խորդանոց։ Շենքն ունի բարեկարգ բակ, խաղահրապարակ և ավտոկայանատեղ։