Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց գեղեցիկ և նորաոճ դիզայներական լուծումներով բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկով: Խոհանոցի, միջանցքի և սանհանգույցների հատակը տաքացվող է։ Հյուրասենյակը վիտրաժներով է, ունի նաև բաց պատշգամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, ննջասենյակներից մեկի սանհանգույցը առանձին է։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև կահույքով։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։