Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով: Հյուրասենյակը վիտրաժներով է, ունի նաև բաց պատշգամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև կահույքով։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։