Դավթաշենում, Սասնա Ծռեր փողոցի լավագույն էլիտար շենքում վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 90 քմ: Բնակարանը գտնվում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Շենքը հայտնի «Ռենշին» ընկերության նախագծերից է: Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված և չբնակեցված է, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող վիտրաժներ և մուտքի երկաթյա դուռ: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջարանից, 1 սանհանգույցից և բաց պատշգամբից, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, ապահովված է անվտանգության համակարգով, ունի նաև մանկապարտեզ: Բակը շատ բարեկարգ և խնամված, ունի խաղահրապարակ: Շենքն ունի հիանալի դիրք, բոլոր կողմերից բացվում են պանորամային տեսարաններ: