Դավթաշեն համայնքում, Ա. Միկոյան փողոցում վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 65 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 12-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկներով` մի մասը տաքացվող է։ Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է օդորակիչ: Բնակարանն ունի բաց պատշգամբ` հիասքանչ տեսարանով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից ոճով, համալրված են տեխնիկայով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Բակը խնամված է, կա բացօթյա ավտոկայանատեղի: Մոտակայքում կան տարբեր խանութներ, տրանսպորտի կանգառներ: