Դավթաշենում, Սասնա Ծռեր փողոցում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 98 քմ.: Այն գտնվում է 18 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, անհատական ջեռուցուման համակարգով, տեղադրված է երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով։ Բնակարանը կահավորված է նորաոճ կահույքով և համալրված է բարձրորակ տեխնիկայով: Ունի բաց պատշգամբ` Հրազդանի կիրճի գեղեցիկ տեսարանով: Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի, շենքն ունի անվտանգության համակարգ, 2 վերելակ, խաղահրապարակ։