Վաճառվում է ընդարձակ կապիտալ վերանորոգված և նորաոճ կահավորված 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում: Այն գտնվում է "Reebok" սպորտային համալիրի և զբոսայգու մոտակայքում: Բնակարանն ապահովված է նրբաճաշակ կահավորանքով, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Հատակը ծածկված է լամինատով ու սալիկներով: Շենքում գործում է անխափան վերելակ: Բակում կա տարածք մեքենաները կայանելու համար: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները, դպրոցը և տրանսպորտի կանգառները: