Դավթաշեն համայնքում, "Արմենիա" հեռուստաընկերության մոտակայքում վաճառվում է 3 սենյականոց` ստուդիա ոճով վերանորոգված հարմարավետ բնակարան՝ 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է օդորակիչ: Բնակարանն ունի բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով: Շենքում գործում է անխափան վերելակ: Բնակարանը վաճառվում է կահույքով` առանց տեխնիկայի: Առկա է ավտոկայանատեղի` հավելավճարով: Մոտակայքում կան տարբեր խանութներ, դպրոց, մանկապարտեզ, տրանսպորտի կանգառներ և ժամանցի վայրեր: