Վաճառվում է 3 ձևափոխված 4 սենյականոց ընդարձակ, գեղեցիկ և լուսավոր բնակարան, որի մակերեսը կազմում է 117 քմ։ Այն կապիտալ վերանորոգված է: Ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրված է 2 հատ օդորակիչ: Խոհանոցի և նախասրահի հատակը սալիկապատված է, իսկ հյուրասենյակում և ննջասենյակներում` մանրահատակ է: Սանհանգույցները պատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը գտնվում է Դավթաշեն թաղամասի Սասնա Ծռեր փողոցի վրա՝ 15 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բաց պատշգամբից բացվում է հիանալի տեսարան` դեպի կիրճը: Շենքն ունի բարեկարգ, կանաչապատ բակ, խաղահրապարակ և ավտոկայանատեղ: