Վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ և լուսավոր ստուդիո ոճի բնակարան, որի մակերեսը կազմում է 70 քմ։ Այն կապիտալ եվրո վերանորոգված է, կահավորված և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրված է նաև օդորակիչ: Խոհանոցի և նախասրահի հատակը սալիկապատված է, իսկ հյուրասենյակում և ննջասենյակում` մանրահատակ է: Սանհանգույցը պատված է բարձրորակ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը գտնվում է Դավթաշեն թաղամասի Սասնա Ծռեր փողոցի վրա՝ 16 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բաց պատշգամբից բացվում է հիանալի տեսարան` դեպի կիրճը և Մասիս սարը: Շենքն ունի բարեկարգ, կանաչապատ բակ, խաղահրապարակ և ավտոկայանատեղ: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: