Գյուլբենկյան և Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում և զբաղեցնում 115 քմ մակերես։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատ են։ Անցկացված է ինտերնետ կապ և կաբելային հեռուստատեսություն։ Ցանկության դեպքում կարող է տրամադրվել ստորգետնյա կայանատեղ։ Բնակարանը վարձակալության է հանձնվում ամբողջությամբ կահավորված: