Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ն.Տիգրանյան փողոցում՝ Կոմիտաս պողոտայի խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբանկեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը կահավորված է, առկա են ներկառուցված պահարաններ։