Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 72.5 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ. Համբարձումյան փողոցում՝ Պարմա սուպերմարկետի մոտ, 3 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը բնակեցված չի, վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։