Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Այգեձոր փողոցում՝ 7 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բաց պատշգամբից բացվում է քաղաքի հիանալի տեսարան։ Բնակարանի հետ վաճառվում է նաև ստորգետնյա կայանատեղ՝ 2 մեքենայի համար նախատեսված՝ հավելավճարով։