Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 92 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում՝ Վրացական փողոցի խաչմերուկում, 7 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Ապահովված է տաք և սառը ջրով: Ունի երկկողմանի բաց պատշգամբներ։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։