Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 94 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում՝ Վրացական փողոցի խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և գրանիտով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Ունի բաց պատշգամբ, 2 խորդանոց, աշխատասենյակ և քարե ավտոտնակ։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։