Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Այգեձոր փողոցում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի վիտրաժային պատուհաններ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի ձորը։ Վաճառվում է կահույքի, տեխնիկայի և ստորգետնյա կայանատեղի հետ միասին։ Հնարավոր է բնակարանի հետ վաճառել ավտետնակ՝ հավելավճարով։