Սոսե փողոցում՝ Ամերիկյան համալսարանի հարևանությամբ, վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 88 քմ.: Այն գտնվում է 7 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ունի 2 բաց և 2 ֆրանսիական պատշգամբներ։ Բնակարանն ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։