Վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է չքնաղ տեսարան դեպի ողջ քաղաքը։ Շենքն ունի գեղեցիկ բակ և խաղահրապարակ։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։