Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց նրբաոճ և հարմարավետ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում, 15 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Ցանկության դեպքում կտրամադրվի նաև ստորգետյա կայանատեղ՝ հավելավճարով։