Կոմիտաս պողոտայում՝ Երևան Սիթի սուպերմարկետի մոտ, վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 103 քմ.: Այն գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված է։ Ունի բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ՝ հավելավճարով։ Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։