Բաբայան փողոցի և Հյուսիսային Ճառագայթ թաղամասի խաչմերուկում՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի նորակառույց քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ: Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։