Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում՝ 3 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը 3.20 մետր է։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Մուտքի դուռը երկաթե է, պատուհանները՝ եվրո, հատակը ծածկված է լամինատով։ Բնակարանը տաքացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նոր և բարձրորակ կահույքով, ինչպես նաև լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի անհատական անվտանգության համակարգ։