Վաճառվում է 2-ը 3 սենյակի ձևափոխած արևկող բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտա Տիգրանյան փող․ խաչմերուկում՝ 4 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ննջասենյակների հատակը ծածկված է մանրահատակով, իսկ հյուրասենյակը և խոհանոցը՝ սալիկներով։ Բնակարանը ունի ընդարձակ բաց պատշգամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով։ Առաստաղի բարձրությունը 3.20 մետր է։ Բակը բարեկարգ է և շատ հարմար երեխաներ ուենցող ընտանիքի համար։ Շքամուտքը վերանորոգված է։ Վաճառվում է խոհանոցի կահույքի, գազօջախի, լվացքի մեքենայի և երկու օդորակիչի հետ միասին։ Շենքի հարևանությամբ են գտնվում կանգառ, զբոսայգի, սուպերմարկետ, շուկա, բազմաթիվ խանութներ, ուսումնական հաստատություններ և մանկապարտեզներ, ինչպես նաև ժամանցի համար նախատեսված վայրեր։ Վաճառվում է սեփականատիրոջ կողմից։