Կոմիտաս պողոտայի սկզբնամասում՝ վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 85 քմ.: Այն գտնվում է 8 հարկանի բնակելի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, երկու սանհանգույցով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից խոհանոցային կահույքով, հագեցած է տեխնիկայով և սանտեխնիկայով: Ողջ կահույքը նոր է և բարձր որակի։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի փողոց: Շենքն ունի լվացքատուն, շուրջօրյա անվտանգության համակարգ։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։