Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժներ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։