Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար փողոցում՝ Gold Gym մարզասրահի մոտակայքում, 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է ժամանակակից և նորաձև կահույքով և տեխնիկայով: Բնակարանն ունի հակահրդեհային համակարգ։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։