Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 88 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար փողոցում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, առկա է նաև ներկառուցված պահարաններ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։