Ադոնց փողոցում՝ Երազ բնակելի թաղամասին կից, վաճառվում է երեք սենյականոց բնակարան՝ 9 հարկանի շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է՝ մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Ունի փակ տնտեսական պատշգամբ։ Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ։ Բնակարանը արևկող է։ Մոտակայքում են գտնվում բազմաթիվ խանութներ, դպրոց, մանկապարտեզ և այլն։