Արաբկիրում՝ Մամիկոնյանց փողոցում վաճառվում է 3 սենյականոց հարմարավետ բնակարան։ Գտնվում է 4 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում և զբաղեցնում է 93.3 քմ տարածք։ Տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ: Հատակը երեսպատված է զարդանախշ որակյալ մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները համալրված են որակյալ կահավորանքով և տեխնիկայով: Առկա է նաև ավտոտնակ։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում առկա են տարատեսակ խանութներ և տրանսպորտի կանգառ։